Բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը, ով ԱՄՆ-ում հոսպիտալացվել էր թոքերի բորբոքման կասկածանքով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում ստանալուց հետո տեղափոխվել է պալատ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Փետրվարի 7-ին Օսբորնի առողջական խնդիրների մասին բարձրաձայնել էր նրա կինը՝ Շերոն Արդենը։ Նրա խոսքով՝ Օսբորնի մոտ գրիպից հետո բարդություններ էին առաջացել։
Պարբերականի տվյալներով՝ ռոքերի կինն ու երեխաները 3 օր անցկացրել են մասնավոր կլինիկայում՝ նրա անկողնու մոտ։ Այժմ Black Sabbath-ի 70-ամյա առաջնորդն իրեն լավ է զգում։ Հաղորդվում է, որ նրան կարող են դուրս գրել արդեն երկուշաբթի։