«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է թիմի ավագ դարձնել կիսապաշտպան Նիկոլա Բարելային։ Նշվում է, որ ակումբն արդեն նոր պայմանագիր է պատրաստել 24-ամյա ֆուտբոլիստի համար՝ ավելի բարենպաստ պայմաններով:
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո մեկ մրցաշրջանում:
Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից։