«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնությունում վաստակած միավորների քանակով ռեկորդ է սահմանել։
Կանոնավոր առաջնության եզրափակիչ խաղում Ֆլորիդայի ակումբը, որը ժամանակից շուտ հաղթեց կանոնավոր առաջնությունը, 6-2 հաշվով ջախջախեց «Նյու Ինգլենդին»։ Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Մրցաշրջանի ավարտին «Ինտեր Մայամին» վաստակեց 74 միավոր՝ սահմանելով MLS-ի նոր ռեկորդ։
2021 թվականի մրցաշրջանում հենց «Նյու Ինգլենդն» էր սահմանել ռեկորդ՝ 73 միավոր։