«Ինտերի» չորս ֆուտբոլիստներ հայտնվել են «Չելսիի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, նրանք հետաքրքրված են Միլան Շկրինյարի, Ալեսանդրո Բաստոնիի, Դենզել Դյումֆրիսի և Ստեֆան դե Վրեյի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» նշված խաղացողների հետ կապված հարցում են կատարել Ռոմելու Լուկակուի տեղափոխության բանակցությունների ընթացքում։ Շկրինյարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։