Ոչ վաղ անցյալի հայտնի իտալացի ֆուտբոլիստ Անտոնիո Կասսանոն կարծիք է հայտնել Իտալիայի առաջնության հավանական հաղթողի մասին։
«Ինտերը այս մրցաշրջանում կնվաճի Սկուդետտոն: Բացի այդ, կարծում եմ, որ անակնկալ կմատուցի իմ ընկեր Մոնտելայի գլխավորած «Ֆիորենտինան»:
Վստահ եմ նաև, որ միլանյան ակումբը հեշտությամբ կհաղթահարի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը, քանի որ ավելի ուժեղ է քան «Բորուսիան»»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Corriere Dela Serra-ն: