Ինտերպոլի նախկին տնօրենն ընդունել է կաշառակերության մեղքը

Հրապարակող՝

Չինաստանի դատախազությունը Ինտերպոլի նախկին ղեկավարին կալանելու որոշում է ընդունել

Ամենադիտվածներ

Ինտերպոլի նախկին տնօրեն Մեն Հունվեյը, որը ձերբակալվել էր Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով, ընդունել է մեղքը։ Այս մասին տեղեկացնում են չինական ԶԼՄ-ները։

Մասնավորապես, նա խոստովանել է, որ մոտ 2 մլն դոլար կաշառք է վերցրել։

Ավելի ուշ Տյանցզինի դատարանը կհրապարակի դատավճիռը։

Մեն Հունվեյը, որն Ինտերպոլի առաջին չինացի տնօրենն է, անհետացել էր Ֆրանսիայից Չինաստան մեկնելու ժամանակ անցած տարվա սեպտեմբերին։

Ավելի ուշ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հաստատել էր, որ Ինտերպոլի տնօրենը կալանվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, որը Չինաստանում նախաձեռնել է երկրի նախագահ Սի Ցզինպինը։

Մենի կինը, որն ավելի վաղ ապաստան էր ստացել Ֆրանսիայում, ասել է, որ ամուսնուն առաջադրված մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են։

Նա նաեւ երկյուղներ ունի, որ իրեն ու երեխաներին կարող են առեւանգել։

Մեն Հունվեյի կալանումը միջազգային արձագանք է առաջացրել։ Այդ առնչությամբ նա նաեւ ստիպված է եղել հրաժարական տալ Ինտերպոլի տնօրենի պաշտոնից։

Ամենաթարմ