fbpx
Աշխարհ

Ինտերպոլը կոտրել է մանկապիղծների ցանցը

Ինտերպոլը հայտնել է մանկապիղծների ցանցը կոտրելու մասին: Թաիլանդում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում 9 մարդ է ձերբակալվել, նրանցից մի քանիսն արդեն երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հաղորդում է DW-ը:

Հանցագործների ամենափոքր զոհն ընդամենը 15 ամսական էր: 50 երեխա փրկվել է: Ավելի քան 100 երեխա սեռական բռնության զոհ է դարձել: Քննիչները պարզում են նրանց ինքնությունը:

Մանկական պոռնոգրաֆիկ նյութերը տեղադրվել են կայքում, որը մոտ 63 հազար հետևորդ է ունեցել:

Թաիլանդի իշխանությունները ձերբակալել են այդ կայքի ադմինիստրատորին: 11 երեխաների նկատմամբ սեռական բռնության համար նա 146 տարվա ազատազրկման է դատապարտվել: Հանցագործի զոհերի թվում էր նաև նրա զարմիկը: Հանցագործն իր զոհերին տանում էր իր տուն, ուտելիք, անվճար ինտերնետ և ֆուտբոլային խաղ առաջարկում:

Գերմանիայում Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը մանկապիղծների ցանցը «հզոր ազդանշան» է անվանել: «Մենք տեսնում ենք ձեզ, դուք պատասխանատվության կենթարկվեք»,- հայտարարել է նա: Նմանատիպ քննչական գործողություններ են անցկացվում 60 այլ երկրներում, ակնկալվում են նոր ձերբակալություններ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ