Ինտերը պատրաստ է հրաժարվել Իկարդիից

Ամենադիտվածներ

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է գնալ զիջումների ու նվազեցնել իր պահանջները այն ակումբների համար, որոնք ցանկանում են գնել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիին:

Ըստ corriere-ի, նման զարգացումների պատճառը ֆուտբոլիստի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններն են: Իկարդին այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ միլանցիների հետ նոր պայմանագրի հարցում:

Ֆուտբոլիստին վերջերս զրկել էին նաև ավագի թևկապից: Թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտնել էր, որ այդ ամենի պատճառով արգենտինացին հրաժարվել էր մասնակցել «Ռապիդի» հետ խաղին:
Այս պահին Իկարդիի հրաժարագինը կազմում է 110 մլն եվրո: «Ներաձուրիները», սակայն, պատրաստ են 30 մլն եվրո իջեցնել տրանսֆերի արժեքը ու վաճառել խաղացողին 80 մլն եվրոյով:

25-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ