fbpx
Աշխարհ

Իր կյանքը մեկ այլ կալանավորի կյանքի փոխարեն առաջարկած Մաքսիմիլիան Կոլբեի պատմությունը

Հոգևոր հովիվը….

Այս մարդը հոգևորական Մաքսիմիլիան Կոլբեն է, ով հայտնվել էր Օսվենցիմի մահվան համակենտրոնացման ճամբարում: 1941թ. հուլիս ամսին նա ճամբարի ղեկավարությանը ինքնակամ առաջարկեց իր կյանքը մեկ այլ կալանավորի կյանքի փոխարեն: Բանն այն է, որ Օսվենցիմի կալանավորներից մի քանիսը փախչել էին և ճամբարի ղեկավարությունը, որպես պատիժ 10 մարդու բլոկներից մեկում սովամահ լինելու էր դատապարտել: Այդ մարդկանցից մեկն էր նաև լեհ սերժանտ Ֆրանտիշեք Գայեվնիչեկը:

Երբ ճամբարի ղեկավարությունը կարդում էր անունները սերժանտը լսելով իր անունը բացականչեց «Մի՞թե ես այլևս չեմ տեսնելու իմ կնոջը և երեխաներին: Ի՞նչ կլինի նրանց հետ»: Այդ պահին մնացած կալանավորների շարքից դուրս եկավ Կոլբեն և առաջարկեց իր կյանքը սերժանտի կյանքի փոխարեն: Շուրջ երկու շաբաթ նա դանդաղորեն սովամահ էր լինում մահապատիժների համար նախատեսված խցում, իսկ օգոստոսի 14-ին մահաբեր ներարկման միջոցով նա սպանվեց: Կաթոլիկ եկեղեցին նրան հետագայում սրբադասել է: Կոլբեն համարվում է 20-րդ դարի 10 եկեղեցական նահատակներից:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2435764349806158

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ