fbpx
Հասարակություն

Նույնիսկ Վանոյի մահից հետո են իր ներկայությունից սարսափում․ Ծովինար Բանուչյան

Օգտատեր Ծովինար Բանուչյանը Facebook-ի իր էջում խոսել է Վանո Սիրադեղյանի մասին։

«Վանո Սիրադեղյանը այ էդպիսի մեկն էր, որ նույնիսկ իր մահից հետո են իր ներկայությունից սարսափում։ Նույնիսկ իր արդեն ֆիզիկական մեկընդմիշտ բացակայության մեջ է իր ներկայությունը խանգարում մանր, մանր, մանր, մանրներին․․․

․․․և, անկեղծ ասած, ինչպես Վանոյատյացները, այնպես էլ կեղծ, անբովանդակ, Վանո չհասկացած, իբր Վանոյասերները նույն կաթսայից են սնվում․․․

Որովհետև անհնար է Վանո գրողին անջատել Վանո պետական գործչից, բայց էս թիթիզները պարզվում ա գրականությունը սիրում են, բայց որպես քաղաքական գործիչ չեն ընկալում։

Նման բան ուղղակի անհնար է, եթե սիրում ես Վանոյի գրականությունը, մնացյալը չես կարող չհասկանալ, դա նշանակում է, որ մնացել ես մակերեսի վրա, իսկ այս ամենը հենց մակերեսայինների, պրիմիտիվների և նորից եմ շեշտում մանրների աճեցրած թնջուկն է», – ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ