Ո՞րն է Սիրադեղյանին պանթեոնում չհուղարկավորելու պատճառը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Vano Siradeghyan Nikol Pashinyan

Օգտատեր Էդգար Բաբայանը նոյեմբերի 10-ին Facebook-ի իր էջում հարց է հղել իշխանություններին, միաժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին նշելով հրապարակման մեջ։

«Ես, որպես Ձեզ ընտրած ՀՀ հպարտ քաղաքացի, մի հարց ունեմ: Վստահ եմ` այս հարցը մտահոգում է ոչ միայն ինձ։

Ո՞րն է Վանո Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում չհուղարկավորելու պատճառը, հիմնավորումը։

Համաձայն կլինենք, թե չենք լինի, դա ջհանդամը։

Հարգանք ունեցեք և դիրքորոշում ներկայացրեք։ Կանգնեցրեք արժեզրկման այս գահավիժումը…

Սա էլ հո գաղտնի փաստաթուղթ չի, քաղաքական ուժ եք, իշխանություն եք, ներկայացրե՛ք նման որոշման հիմնավորումը», – գրել է Բաբայանը։

Հրապարակող՝

Ամենաթարմ