Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի լիագումար նիստում նշել է երկրի անվտանգության ոլորտի ռիսկերը, պաշտպանունակության ամրապնդման կոչ արել: Այս մասին տեղեկացրել է երկրի Կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Այսօր մեր երկրի շուրջ անվտանգային իրադրությունը շատ լուրջ է, այն խիստ սրվելու ռիսկեր է պարունակում: Դա ստիպում է մեզ շարունակել զբաղվել պաշտպանունակության ամրապնդման նպատակներով»,-ասել է նա: