fbpx
Հասարակություն

«Ծիծեռնակաբերդ» զբոսայգում իրականացվելու է «Հսկվող կրակ» միջոցառումը

Այսօր՝ հունիսի 24-ին, ԱԻՆ-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Ծիծեռնակաբերդ» զբոսայգուն հարող խոտածածկ տարածքում իրականացնելու է «Հսկվող կրակ» միջոցառում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ անվտանգությունը կապահովեն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթափոխային ծառայություն իրականացնող փրկարարական ծառայողները։

Վերահսկվող այրումը կկանխի հրդեհների առաջացումը և դրանց հնարավոր հետևանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ