fbpx
Քաղաքականություն

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Bahman Group ավտոմեքենաշինական ընկերություն

Հունիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է «Bahman Group» ավտոմեքենաշինական ընկերություն և հանդիպել գլխավոր տնօրեն Բյույուք Ալիմորադլուի հետ:

ՀՀ դեսպանը ծանոթացել է տարբեր մակնիշի ավտոմեքենաների արտադրությանը և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել հայկական կողմի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ համագործակցության հնարավորությունները:

Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ անհրաժեշտ կապերի հաստատման գործում:

https://www.facebook.com/armembiran/posts/6020550807969998

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ