Իրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանին հրավիրել են ԱԳՆ՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Սեյմոն Շերքլիֆի հետ լուսանկարի համար, որ արվել է Թեհրանում դեսպանության պատմական շենքի ֆոնին:

Նշվում է, որ օգոստոսի 12-ին Ջագարյանը հրավիրվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության շենք՝ «կապված բրիտանական դեսպանի հետ լուսանկարին իրանական հանրության ոչ միանշանակ արձագանքի առնչությամբ»:

Դեսպանության տվյալներով՝ զրույցն անցել է բարեկամական մթնոլորտում: Իրանին տրվել են անհրաժեշտ բացատրություններ: Դեսպանը ցավ է հայտնել առաջացած թյուրիմացության առնչությամբ:

Նշենք, որ անցկացված կոնֆերանսն իրանցիները դիտարկում են որպես «ագրեսիա և իրանական ինքնության ու ինքնիշխանության նվաստացում»։

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։

Ամենաթարմ