fbpx
Աշխարհ

Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ Այդ մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։

Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,-հայտարարել է նախագահ Ռայիսին։

«Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները»,-հավելել է Ռաիսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ