Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլահը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն բացատրությունների՝ Թուրքիայի ուղղությամբ Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք, սակայն չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որը տեղակայված է Արևելյան Միջերկրականում։ Այս միջադեպը մեծ լարվածություն է առաջացրել տարածաշրջանում և ազդել է Թուրքիայի և Իրանի հարաբերությունների վրա։
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Հրապարակող՝

