Իրանի անվտանգությունը և կայունությունը համապատասխանում են մուսուլմանական և արաբական պետությունների շահերին։ Այս մասին ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Սաուդյան Արաբիայում արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է AP-ը։
«Մենք հույս չունենք, թե Իրանի անվտանգությունը թիրախ չէ, մենք ընդհանուր սահմաններ և հարաբերություններ ունենք»,- ասել է նա։ «Անկեղծ ասած, հարևան իսլամական երկրի անվտանգությունը և կայունությունը համապատասխանում են մուսուլմանական և արաբական պետությունների շահերին»։
Թեև Սալիհը նշել է, որ Իրաքը դատապարտում է վերջին հարձակումը սաուդյան նավթային լցանավերի դեմ, որում Էր Ռիադը մեղադրում է Իրանին, նա ընդգծել է, որ տարածաշրջանը կայունության կարիք ունի՝ հիմնված ինքնիշխանության հարգման և բռնությունից հրաժարման վրա։
Ավելի վաղ Իրաքն առաջարկել էր միջնորդ լինել Միացյալ Նահանգների և Իրանի միջև աճող լարվածության պայմաններում։
Նշենք նաևև, որ Իրաքը հրաժարվել է սատարել գագաթաժողովի առաջնորդների հայտարարությանը՝ «իրանական ռեժիմի հանցավոր գործունեությանը դիմադարձելու» մասին։