fbpx
Մարզեր

Տավուշի մարզպետարանը գրավոր բացատրություն է պահանջել Նոյեմբերյանի համայնքապետից

Մայիսի 28-ին տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր «Տավուշի մարզպետարանը Նոյեմբերյան համայնքի ավագանու կայացրած որոշումը համարում է անօրինական»։

Տավուշի մարզպետարանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ստացված հանձնարարության հիման վրա, առաջարկել է մարզի բոլոր համայնքների ավագանիներին՝ «որոշումներ կայացնելիս պահպանել օրինականության սկզբունքը եւ առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, իսկ վերը նշված դրույթների խախտմամբ որոշումներն անվավեր ճանաչել։ Դրան ի պատասխան, Նոյեմբերյանի համայնքապետից ստացվել է գրություն առ այն, որ օրենքի խախտմամբ որոշումներ չեն կայացվել։

Սույն հրապարակման հերոսը, գլխավոր գործող անձը, ում անունից արվում են անհիմն հայտարարությունները՝ Նոյեմբերյանի համայնքապետն է, որը կամայականորեն է մեկնաբանել մարզպետարանից ստացված գրությունները: Համայնքապետին առաջարկվել է գրավոր բացատրություն տալ՝ հրապարակման մեջ առկա փաստերի խեղաթյուրման վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ