IRNA ինֆորմացիոն գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար Իրանի քաղաքացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։
«Իրանի քաղաքացին պատասխանատու էր մշակութային ներթափանցման նախագծերի մշակման ու ղեկավարման համար», – նշել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին։
Նշվում է, որ լրտեսության մեջ մեղադրվողը իրանցի ուսանողուհի է։