fbpx
Աշխարհ

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիան

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը։

«Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրադրությունը, Աստանայի գործընթացը և Սիրիայի Սահմանադրական կոմիտեի գումարումը, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-նշվում է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի նախարարներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի բանակցություններից և դրանց արդյունքներով ընդունված որոշումներից երկու օր անց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ