Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է TACC-ը:
«Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև բանակցություններ չեն լինի ոչ մի մակարդակով: Նման շփումները կնշանակեն ամերիկյան քաղաքականության հաջողությունը՝ Իրանի վրա ճնշման մասով»,- ասել է այաթոլլան:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նախօրեին հայտնել է, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Իսկ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 15-ին իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների: