Իրանի հայերը կարողացել են փրկել աշխարհի ամենափոքր աղոթագիրքը

Աշխարհի ամենափոքր աղոթքագիրքը պահվում է Նոր Ջուղայի Սբ. Քրիստոս Ամենափրկիչ հայկական տաճարում: 1606 թվականին հիմնադրված տաճարի թանգարան-գրադարանում գոյություն ունեն ավելի քան 700 բացառիկ ձեռագիր և տպագիր գրքեր, բայց գլխավոր ցուցանմուշը փոքրիկ աղոթքագիրքն է:

«Հայաստանի մանրանկարիչների ստեղծած աղոթքի գրքույկը կշռում է 1 գրամից էլ քիչ: Այն պարունակում է 14 էջ, տեքստը գրված է 7 լեզվով, այդ թվում՝ անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն, իսպաներեն և ֆրանսերեն», – գրում է «Iran Front Page» թերթը:

Նշվում է նաև, որ տարբեր երկրներից բազմաթիվ ուխտագնացներ են գալիս տաճար՝ սեփական աչքերով տեսնելու բացառիկ աղոթքագիրքը:

 

Ամենաթարմ