fbpx
Աշխարհ

Իրանի հոգևոր առաջնորդը մահ է մաղթել Թրամփին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

««Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի´ Թրամփը» (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնը և Պոմպեոն (պետքարտուղար Մայքը): Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, ովքեր ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք ոչինչ չունենք ամերիկացի ժողովրդի դեմ»,- գրել է Խամենեին:

Նա նշել է, որ «ԱՄՆ-ի ռեժիմը չարի, քաոսի, բռնության ու պատերազմի արտացոլումն է»:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Պոմպեոն կոչ է արել ուժեղացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի կողմից նոր հրթիռների մշակման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ