fbpx
Աշխարհ

Իրանի նախագահն առաջարկ ունի երկրի մայրաքաղաքը տեղափոխելու համար

Իրանի իշխանությունները կարող են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել երկրի հարավային ափ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց համար մենք այլ լուծում չունենք, քան հենց մայրաքաղաքը տեղափոխելը», – Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Javan Online-ը։

Նա նաև ասել է, որ Թեհրանի՝ որպես մայրաքաղաքի շարունակական պահպանումն անհնար է դառնում մի շարք պատճառներով, այդ թվում՝ տնտեսական։

«Եթե մենք ցանկանում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, այնուհետև դրանք վերածել արտադրանքի և հետ ուղարկել դեպի հարավ՝ արտահանման համար, դա ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը», – նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը Թեհրանի խնդիրներից համարել է նաև ջրի պակասը, օդի աղտոտվածությունը և հողի նստեցումը:

Նախագահի խոսքով, ընտրությունը կատարելուց հետո բոլոր պետական կառույցները կտեղափոխվեն նոր մայրաքաղաք։ Թեհրանի բնակիչներին այնուհետև հնարավորություն կտրվի տեղափոխվելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ