fbpx
Աշխարհ

Իրանի որոշ դպրոցներում ադրբեջաներեն կդասավանդվի

Իրանի հյուսիսային Ատրպատական նահանգում, որը ադրբջանցիները կոչում են Արևելյան Ադրբեջան, մի շարք միջնակարգ դպրոցներում սկսել են ադրբեջաներեն դասավանդել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Արևելյան Ադրբեջանի նահանգի կրթության և ուսուցման վարչության տնօրեն Ջաֆար Փաշային հայտնել է, որ դպրոցներում ադրբեջաներեն դասավանդվելու է շաբաթական երկու անգամ:

Իսկ Արդաբիլի նահանգի Իսլամական խորհրդի նախագահ Յաղուբ Հաշեմին նշել է, որ Արդաբիլում նույնպես պետք է ուշադրություն դարձնել ադրբեջաներենի դասավանդմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ