Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մի փոքր տեղեկանք, որի մասին իշխանությունները օբյեկտիվ պատճառով տեղյակ չեն: Իրանն ու ԱՄՆ-ն միշտ ունեցել են երկխոսելու ուղիղ խողովակ՝ ըստ անհրաժեշտության: Դա եղել է բացառիկ խողովակ և այլ խողովակներով շփումն ուղղակի արգելված է եղել:
Սակայն պատմությանը հայտնի է դեպք, երբ այդ խողովակը մի պահ Հայաստանով է անցել և դա ոչ այդքան վաղ անցյալում»։
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157953004605421