ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հերթական ճեպազրույցի ընթացքում խոսել է նաև Իրանի հետ միջուկային գործարքի հարցի վերաբերյալ։
Փսակին նշել է, որ Միացյալ Նահանգների կարծիքով՝ գործարքի ողջ պատասխանատվությունը կրում է Իրանը։
Նա ընգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հզոր գործարքի ստորագրման, սակայն Իրանը Վիեննայի բազմակողմ բանակցություններում հարցեր է բարձրացրել, որոնք միջուկային համաձայնագրի ու դրա կետերի կատարման հետ կապ չունեն։
Այս համատեքստում ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել՝ բանակցություններում կենտրոնանալ պայմանավորվածությունների կատարման վրա և չբարձրացնել հարցեր, որոնք չձգտել քննարկումների, որոնք դրա հետ կապ չունեն, ինչպես նաև՝ չմեղադրել ուրիշներին՝ բանակցությունների դադարեցման մեջ։
