Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Վենեսուելայում ռազմական հեղաշրջում կատարելու ԱՄՆ փորձը և ամերիկյան պաշտոնական անձանց հայտարարությունները լատինամերիկյան երկրի դեմ ռազմական գործողությունների մասին, տեղեկացնում է Tasnim-ը։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին ասել է, որ ուրիշ երկրների դեմ ուժի կիրառման սպառնալիքը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում է։
«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը եւ միջազգային հանրության բոլոր անդամները կդատապարտեն նման հայտարարությունները եւ կգործեն հավուր պատշաճի»,- հավելելէ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն չէր բացառել ռազմական միջամտությունը Վենեսուելայի իրավիճակին։
