fbpx
Աշխարհ

Իրանը երբեք Ռուսաստանին ԱԹՍ-ներ չի մատակարարել. Նասեր Քանանին հերքել է մեղադրանքները

Թեհրանը երբեք ռազմական ԱԹՍ-ներ չի մատակարարել Ռուսաստանին՝ ուկրաինական հակամարտությունում հետագա օգտագործման համար։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին:

«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունը միշտ եղել է տարածաշրջանում և աշխարհում կայուն անվտանգության հաստատման գործում կառուցողական դեր ունենալ: Իրանը երբեք Ռուսաստանին անօդաչու սարքեր չի տրամադրել»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ:

Քանանին ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության զարգացումը ուկրաինական ճգնաժամի սրման հետ կապելու ցանկացած փորձ խոսում է արևմտյան երկրների կողմնակալության և «Ուկրաինային ռազմական օգնության հետագա շարունակությունն արդարացնելու» մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ