Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավեր է ստացել: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ըստ աղբյուրի՝ հրավերը Զարիֆին է փոխանցել ամերիկացի կոնգրեսական Ռենդ Փոլը՝ իրանցի նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Զարիֆը այս մասին հայտնել է իրանական իշխանություններին, որոնք սակայն հավանություն չեն տվել հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ՝ սառեցնելով ԱՄՆ-ում նրա ակտիվներն ու արգելելով ԱՄՆ քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին նրա ներգրավմամբ բիզնես վարել: