Աշխարհ

Իրանը հերքում է կապը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության հարձակման հետ

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրական հայտարարությունը, թե Սաուդյան Արաբիայի «Saudi Aramco» նավթային ընկերության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում կանգնած է Թեհրանը: Այս մասին հաղորդում է Tasnim-ը:

Մուսավիի խոսքով՝ այդ հայտարարությունները Վաշինգտոնի նոր քաղաքականության մասն են կազմում «առավելագույն կեղծման» գծով:

«Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ կոալիցիան պատերազմ է հրահրում տարածաշրջանում Եմենի դեմ պարբերաբար ագրեսիվ հարձակումների միջոցով, իրագործում է ռազմական տարբեր հանցագործություններ գրեթե 5 տարի շարունակ, մինչդեռ եմենցիներն ապացուցում են, որ իրենք դեմ են պատերազմին և ագրեսիային»,-նշված է Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում:

Նշվում է՝ Մուսավին նաև քննադատել է Իրանի նկատմամբ Պոմպեոյի մեղադրանքները՝ անվանելով դրանք անհիմն և չհաջողված մեկնաբանություններ, որոնք մշուշոտ են ու անիմաստ դիվանագիտության շրջանակներում:

«Միջազգային հարաբերություններում անգամ թշնամանքը պետք է քիչ հավանական լինի և չտեղավորվի տրամաբանության շրջանակներում, սակայն ԱՄՆ-ն արհամարհել է նույնիսկ այդպիսի նվազագույն սկզբունքները: Նմանօրինակ մեկնաբանությունները ավելի նման են գաղտնի և հատուկ ծառայությունների կողմից մշակված և պետության վարկանիշին վնասող սյուժեների՝ հիմք ստեղծելու թշնամական հետագա գործողությունների համար»,-նշված է :

«Ամերիկացիները իրականացնում են առավելագույն ճնշման քաղաքականություն, սակայն, հավանական է, որ այն վերածվել է առավելագույն կեղծման քաղաքականության անհաջողությունների հետևանքով»,-ավելացրել է Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայի նավթամշակման ընկերությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար, իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր արել հարձակվել Իրանի նավթամշակման ընկերությունների վրա:

Հիշեցնենք, որ անօդաչու սարքերի հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսարուլա» խմբավորումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ