Իրանը պատրաստվում է Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետին․ Զարիֆ

Իրանը ձևականորեն հետաքրքրված չէ Թեհրանի և Վաշինգտոնի բարձրագույն գագաթնաժողովով: Այս մասին Bloomberg-ին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:

«Հոգևոր առաջնորդը չի լքում երկիրը», – ասել է Զարիֆը՝ նկատի ունենալով այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին՝ երկրի ղեկավարին և զինված ուժերի հրամանատարին:

Հարցին՝ կընդունի՞ արդյոք նա որպես ԱԳ նախարար հրավերը, Զարիֆն ասել է. «Դա համատեղ նկար անելու հնարավորություն չէ, այլ առաջխաղացման հարց»:

Նրա խոսքով՝ Իրանը չի հեռացել բանակցային սեղանից, այլ հենց ԱՄՆ-ն է անսպասելիրոեն որոշել հեռանալ:

Իսլամական պետության ղեկավարությունը պատրաստվում է Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետին:

«Հավանականությունը, որ նա կմնա իր պաշտոնին, գերազանցում է 50 տոկոսը, դրա համար մենք դեռ 6 տարի պետք է նրա հետ շփվենք »,-ասել է Զարիֆը:

Ամենաթարմ