Իրանը Ֆորդո օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը: Այս մասին նշվում է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ բոլոր քայլերն իրականացվում են ԱԷՄԳ-ի կողմից հսկողության ներքո:
Իրանը նոյեմբերի 6-ին Ֆորդո միջուկային օբյեկտում սկսել էր գազ մատակարարել ցենտրիֆուգերին, ինչը փաստացի նշանակում է միջուկային համաձայնագրի շրջանակում Թեհրանի պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի մեկնարկ:
2015 թվականին ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն՝ Իրանը Ֆորդոյում միջազգային դիտորդների հսկողությամբ պետք է արդիականացներ կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը: Ենթադրվում էր, որ վերակառուցումը բացառելու էր այս օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը: