ՊՍԺ-ի սպորտային տնօրենը հորդորել է Զիդանին չշեղել Մբապեին. BBC

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
mbape

Ամենադիտվածներ

Մբապեի ապագայի մասին կրկին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Վերջինս հայտարարել, որ Մբապեն միշտ երազել է հանդես գալ «Ռեալի» կազմում: ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հորդորել է Զիդանին դադարեցնել այլ թիմի ֆուտբոլիստների մասին զրույցները:

«Անկեղծ ասած, այս խոսակցությունները արդեն նյարդայնացնում են: Սա առաջին անգամը չէ, երբ Զիդանը խոսում է Կիլիանի մասին, որը շատ կարևոր է մեզ համար: Հիմա լավագույն ժամանակը չէ նրան շեղելու համար:

Մբապեն ևս երկուսուկես տարվա պայմանագիր ունի մեզ հետ, այնպես որ անընդհատ խոսել այն մասին, թե ինչ է ուզում, ինչի մասին է երազում…

Եթե մենք կարող ենք դադարեցնել նրա ապագայի մասին խոսակցությունները, եկեք վերջապես անենք դա»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Ամենաթարմ