Իրաքի Քրդստանի խորհրդանանն ընտրել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նեչիրվան Բարզանիին որպես շրջանի նոր նախագահ։ Այս մասին հաղորդում է Kurdistan 24-ը:
Բարզանին ստացել է 68 ձայն: Նիստին ներկա է եղել 81 խորհրդարանական: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ ներկա էին «Քրդստանի հայրենասիրական միություն» և «Նոր սերունդ» կուսակցությունների ներկայացուցիչները:
Բացի Նեչիրվան Բարզանիից՝ քրդական ինքնավար շրջանի ղեկավարի պաշտոնին հավակնում էին ևս չորս թեկնածու՝ Օմիդ Աբդուլսալեմ Քադերը, Մուհամեդ Համա Սալեհ Քադերը, Ռիբվար Ազիզ Մուսթաֆան և Հիվա Աբդուլա Հադերը:
Մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը Իրաքի Քրդստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր նորընտիր նախագահի հորեղբայր Մասուդ Բարզանին, որը հրաժարական էր տվել ինքնավար շրջանի անկախության մասին հանրաքվեից հետո, որը տարածաշրջանում հրահրել էր քաղաքական ճգնաժամ:
Իրաքի Քրդստանը Կրդական ինքնավար շրջանի (ՔԻՇ) ոչ պաշտոնական անվանումն է, որն ունի Իրաքի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ: Շրջանի իրավական կարգավիճակն ամրապնդված է 2005 թվականի Իրաքի սահմանադրությամբ: ՔԻՇ-ը քրդերի էթնիկ բնակեցման շրջան է Իրաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Դահուկ, Սուլեյմանիա և Էրբիլ նահանգներում:
