Բաղդադը թույլ չի տա, որ Իրաքի տարածքը որպես հարթակ օգտագործվի Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար Մանսուր Հադին՝ Մոսկվայում մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև սրվող հռետորաբանությունն ու հակասությունները։
«Իրաքը ինքնիշխան պետություն է։ Բնականաբար, մենք թույլ չենք տա օգտագործել մեր տարածքը»,- ասել է վարչապետը։
Ամեն դեպքում, պաշտոնյան հույս է հայտնել, որ ԱՄՆ-ԻԻՀ հարաբերությունները ծայրահեղ մակարդակի չեն հասնի, ու ռազմական գործողություններ չեն լինի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ներխուժումից, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունից հետո Իրաքի տարածքում ժամանակավորապես տեղակայվել են բազմաթիվ պետությունների զինված ուժեր։ Հիմա էլ Իրանը ոչ պաշտոնապես այնտեղ ներկայություն ունի և սերտ կապեր և ազդեցություն է ստեղծել։