fbpx
Աշխարհ

Իրաքը շփվել է Թեհրանի և Վաշինգտոնի հետ` փորձելով նվազեցնել լարվածությունը․ Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի դեպքում «ամեն ինչ լավ կվերջանա»՝ չնայած երկու կողմերից հռետորաբանության ուժեղացմանը։

Նրա խոսքերով` ԱՄՆ-ի և Իրանի հետ շփումների ընթացքում ինքը տեսնում է լավ ավարտի նշաններ։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Իրանը պատերազմ չեն ուզում, և Իրաքը կապ է պահպանում երկու երկրների հետ էլ։

Աբդուլ Մահդին հայտնել է, որ Բաղդադը պարբերաբար շփվել է Թեհրանի և Վաշինգտոնի հետ և փորձել է նվազեցնել լարվածությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև հակամարտությունը «բարդ հարց» է, որի լուծման ուղղությամբ Իրաքը ջանասիրաբար աշխատում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ