Սպիտակ տանը կայացաց ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսային իրավիճակը կարող է վատթարանալ:
Նախագահը նշել է, որ երկրի որոշ հատվածներում իրավիճակը լավ է, իսկ որոշներում` շատ վատ:
« Ցավոք, սա, հավանաբար, կվատթարանա, մինչեւ սկսի բարելավվել: Ինձ համար տհաճ է այս մասին խոսելը, բայց իրողություններն այդպիսին են: Մեզ մոտ այդպես է: Նայեք ընդհանրապես աշխարհին, այդպես է ամբողջ աշխարհում»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում համավարակի դեմ պայքարի ընթացքը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

