Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Զատկի տոնի առթիվ և պատմել է իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին, որոնք կզսպեն կորոնավիրուսի տարածումը:
Նախագահը հատնել է, որ մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության համար տնտեսությունից պահանջվում են մեծ ռեսուրսներ ու պաշարներ և իրենք ունեն դրանք:
«Մենք դրանք օգտագործում ենք՝ ելնելով ստեղծվող իրավիճակից և առաջին հերթին օգնելով մարդկանց, ընտանիքներին, որոնք այժմ հայտնվել են բարդ դրության մեջ։
Իշխանության բոլոր մակարդակներն աշխատում են ռիթմիկ, կազմակերպված, պատասխանատու։ Իրավիճակն ամբողջովին վերահսկվում է։ Մեր ամբողջ հասարակությունը միավորվում է սպառնալիքի առջև»,-նշել է Պուտինը։
Նախագահը հավելել է, որ Քրիստոսի Հարության այս լուսավոր տոնին այնուամենայնիվ, ցանկանում եմ ասել․ ամեն ինչ լավ կլինի Տիրոջ օգնությամբ։
Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից: