Անբարոյականի զավակի/վաստակի տակ ստորագրած, երդվող, այդ խոսքով ԱԺ-ում հայհոյող էակները էլիտա են եղել տարիներ շարունակ՝ մրցակցությունից դուրս թողելով բոլորին թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքականության առումով, որովհետև իրենց տերերը ժողովրդից գողացել են մեկնարկային պայմանները։
Ձեր անձնական խնդիրներն ու ողբերգությունները հանրությանը չի հետաքրքրում։ Դուք միայն կարող եք բոլորից ներողություն աղերսել, այլ ակնկալիքի իրավունք չունեք։ Եվ օրհնեք այս իշխանություններին՝ Նիկոլի գլխավորությամբ, որ հիմա ձեզ սամասուդի չի ենթարկում ազգը։
Եթե մի օր առաջ կարծում էի, որ պետք է մարդկանց հետ պահել՝ խնդրել, որ չգնան կրիմինալին պաշտպանելու, ապա հիմա կարծում եմ, որ գնացողները եղել են հանցակիցները՝ ընտրություններին փող բաժանողները, իրենց ֆիրմաների աշխատողները, կիլերները և դրանց աջակցող մաֆիայի անդամները, մեկ էլ կարա լինի բանից բեխաբար թամաշա անողները։
Հանցագործների չուլանը հանրային կյանքում տեղ չունի, իսկ եթե այս իշխանությունները թույլ տան ձգձգել Քոչարյանի դատերի նման սրանց ասպարեզից հեռացնելու հարցում, իբր օրինականություն են պահում ոնց որ մարդասպան, հայրենիքի դավաճնին դատելու հարցում, ուրեմն մտածելու տեղիք է տալու, որ գնացել է կոռուպցիոն ու կրիմինալ առևտրի։
Գիտեմ, որ հեշտ չի։ Երբեմն էլ անհնար է, որ հա՛մ օրենքը պահվի իրենց գրած, հա՛մ էլ արդարադատություն իրականացվի, բայց չեք գնացել համակարգային լուծումների ճանապարհով, մեծամասամբ պահել եք սիստեմը, ուրեմն դժվարն եք ընտրել։ Բայց թավիշը մինչև հայրապետի խազը սեղմելու հարցում սատար ենք։
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4195849870426875

