Դուբլինից եկած ընտանիքը հաստատել է Euromillions-ից հաղթած ջեքփոթի մասին լուրերը, ըստ որի գումարը կազմում էր 175 միլիոն եվրո:
Ընտանիքը Դուբլինի շրջանի Նաուլ գյուղից է:
Ընտանիքի անդամներից մեկը նշում է, որ վերջապես կկարողանան կազմակերպել իրենց կյանքը, և որ պատրաստվում են գումարը կիսել իրենց թոռների, ծոռների և նույնիսկ բարեկամների հետ:
Ընտանիքը փոխանցել է կտրոնը Ազգային խաղարկությանը, որպեսզի այն ապահով ձեռքերում լինի, և շուտով քայլեր կձեռնարկվեն, որպեսզի մի քանի շաբաթվա ընթացքում մրցանակը հանձնվի նրանց:
«Ընտանիքի անդամներից Լես Ռեյլին շոկի մեջ էր հայտնվել: Նույնիսկ հեռախոսը ձեռքիցս գցեցի, երբ ինձ հայտնեցին, որ հաղթել եմ, – ասում է նա»:
Ազգային խաղարկության տնօրեն Դերմոտ Գրիֆինը նշել է, որ այս շրջանը հաջողակ շրջան էր Իռլանդիայի բնակիչների համար, քանի որ հունվարին ևս մի ընտանիք Հյուսիսային Իռլանդիայից հսկայական գումար էր շահել (115 միլիոն եվրո):
Աղբյուրը՝ BBC
Թարգմանությունը՝ Azat TV