Լուչը հաղթել է ընկերական խաղում. Բեգլարյանը մասնակցել է երկրորդ կեսին

Հրապարակող՝

kvoeyibjija

Ամենադիտվածներ

Բելառուսական «Լուչ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ընկերական խաղում մրցել է «Կռիլյա Սովետովի» հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել:

Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ կեսում: Բեգլարյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին ու 49-րդ րոպեին գոլ ընդունել սեփական դարպասը:

«Լուչը», որն իր պատմության ընթացքում առաջին արտասահմանյան հավաքն է անցկացնում, ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Բելեկում (Թուրքիա):
Փետրվարի 26-ին Բեգլարյանի թիմը կմրցի ղազախական «Իրտիշի», իսկ մարտի 2-ին` չեխական «Ֆրիդեկ-Միստեկ» ակումբի հետ:

Հիշեցնենք` «Լուչը» հանդես է գալիս Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում: Նախորդ մրցաշրջանը թիմն ավարտել է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ