Նոյեմբերի 12-ին` ժամը 14։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 44 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 5-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 15։46-ին։ Հյուրասենյակում մասամբ այրվել է գույքը, պատշգամբում՝ հագուստ և ավտոպահեստամասեր։