Իշխանափոխությունից հետո ՀՀ արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով. պատգամավոր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նկարում կարմիր գծով ներկայացված է ՀՀ արտաքին պարտքի շեշտակի աճը 2014-2018 թթ։ Այնուհետև կապույտ գծով ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը։ Եթե Սերժ Սարգսյանի կառավարման վերջին 2 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը տարեկան աճում էր միջինը 850 մլն դոլարով, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվել է կասեցնել Հայաստանի արտաքին պարտքի սրընթաց աճը, և վերջին մեկ տարվա ընթացքում այն սկսել է նույնիսկ նվազել:

Իշխանության փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով:
Նախորդ իշխանությունները չէին կարողանա անգամ արձանագրված շատ ցածր տնտեսական աճը ապահովել, եթե չվերցնեին ՀՆԻ-ի մինչև 7-8%-ի չափ արտաքին պարտք, իսկ ներկա իշխանությունները արտաքին պարտքը նվազեցնելուն զուգահեռ ապահովում են շատ ավելի բարձր և կայուն տնտեսական աճ։»

https://www.facebook.com/photo.php?fbid=2522512764467322&set=a.804380686280547&type=3&theater

Ամենաթարմ