fbpx
Արցախ

Իշխանության ձևավորման գործընթացն Արցախում պետք է իրականացվի միայն մրցակցային եղանակով․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշում կայացրած Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երևի արդեն գիտեք, որ այսօր տեղի են ունեցել «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների համագումարները, որոնց արդյունքում Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը սպասվող համապետական ընտրություններում կառաջադրվեն որպես նախագահի թեկնածուներ: Ողջունելով օրվա որոշումները՝ կրկին ուզում եմ կարևորել, որ իշխանության ձևավորման գործընթացն Արցախում պետք է իրականացվի միայն մրցակցային եղանակով՝ ժողովրդավարական երկրներին հատուկ պայմաններում:

Հավատացած եմ, որ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները կայանալու են օրինականության, ինչպես նաև մրցակից քաղաքական ուժերի ու թեկնածուների միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվելու է բարձր լեգիտիմությամբ օժտված իշխանություն:

Հաջողությունն ուղեկից բոլորիս բարի մտադրություններին՝ ի շահ Արցախի հզորացման»։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/428432311187481/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAbwdRBLlebtBOKJn9wFjphkHYsUx4y6mTKGyXvUeHNBNZoXqcc8KqJSNMxIFqT6ldLR6u0fXZiwf0CwzppqQsGmFjrsbwJnAb22kOQmct_Pd-oBi2UCxrNGlASqAxzjkgi2J4SwDOPol8vGm-DVVupejsagIqHacTvjsbrePhMGdY2tObhJ_K9A5fDViV7ZMFZTl0awJkDdff6iK6q4A-S-dbYXS26il9j98zXK0GUkoPJPUqNNHURY-rnFfCAtGxEiCbA8WLJ0fDzfFNDG-9q9BOeNQePCRbBzEDAe4–L8Tq5gGR-BvjulyNThtZ6Mb6Bg-cNrbbSftqAbXof6Y&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ