Իշխանությունները կարող են գազ մատակարարող երկրից պահանջել գների վերանայում

Հրապարակող՝

Պատկերացնու՞մ եք, որ իրենց ու իրենց հանցագործ առաջնորդների վրա ամեն քայլափոխի մի բան նետենք

Ամենադիտվածներ

Միջազգային բորսաներում բնական գազի արժեքի այսպիսի անկման պայմաններում, կարծում եմ, որ գործող իշխանություններն իրավունք ունեն մատակարարող երկրից պահանջելու, որպեսզի վերանայեն և իջեցնեն գները:

Չհակառակվելու համար նշեմ, որ շատերից լավ եմ տեղեկացված, որ միջազգային բորսաներով չի պայմանավորված կնքված համաձայնագիրը, որը երբեմն անվանվում է ղազագիր, որովհետև նախկին ռեժիմի կողմից հերթական պարտադրվանքով կնքված և վավերացված համաձայնագրերի շարքին է դասվում:

Հիշում եմ, որ գործող իշխանությունից որոշ մարդիկ՝ ազդեցիկներից շատերը, վավերացման օրերին Բաղրամյան պողոտան էին փակել բոլորիս հետ՝ որպես բողոքի նշան: Հիմա, քանզի նրանք ունեն պետական իշխանություն և հարաբերություններ ռուսաստանյան ղեկավարության, ինչպես նաև տեղական գազը մատակարարող կազմակերպության հետ, ինչը, կարծես թե բացակայում էր ակտիվիստ ու ընդդիմադիր եղած ժամանակ, կարողություն ունեն դիմելու գների նվազեցման համար:

Իրականում մամուլում խոսվում է զուգահեռ երեք գործընթացներից՝ էժանացում, թանկացում և գնի անփոփոխ մնալ, բայց ես, որպես քաղաքացի, ով սպառում է գազը և ուզում է իրեն զգալ ոչ թե ռուսական ֆորպոստում բնակվող վիճակագրական տվյալ, այլ աշխարհի մի մասը, պահանջում եմ, որպեսզի գնան վերանայման, որի իրականացումն ավելի հավանական է դառնում ամբողջ աշխարհում հաստատված արտակարգ դրության պայմաններում:

Վստահեցնում եմ, որ գազի գնի համարժեք՝ կրկնակի նվազեցումը կբերի տնտեսության մրցունակության աննախադեպ բարձրացման: Եվ եթե մեզ բարեկամ համարող դաշնակիցը ցանկանում է մեր մրցունակ ու ուժեղ լինելը, ապա առնվազն կրկնակի կնվազեցնի գները:

Հ.Գ. Հիմա չունե՞նք, չէ՞, պարտքեր, որոնք կուտակել էին օլիգարխները՝ 300 մլն դոլար, և բոլորիս ու պետության հաշվին փակեցին, մի բան էլ՝ Հայաստանի փայը տվեցին ռուսական կողմին:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3884670618211470

Ամենաթարմ