ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլին բավարարում են Երևանից ստացված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրահանգման, որ իրեն սխալ են զելուցել «Իսկանդերի» մասին:
Նշենք, որ անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» կամ «10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:
Երկուշաբթի «Արմենպրես» գործակալությունը, վկայակոչելով վարչապետի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ Պուտինը և Փաշինյանը քննարկել են այդ հայտարարությունը և «առկա փաստերի և տեղեկատվության համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ է զեկուցվել տվյալ իրավիճակի մասին»:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: