fbpx
Սպորտ

Իսպանական ակումբները կարող են կորցնել 678 միլիոն եվրո

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունները 2 շաբաթով դադարեցվել են կորոնավիրուսի տարածման հետևանքով։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ եթե առաջնությունները չվերսկսվեն, ապա Լա Լիգայի ու Սեգունդայի ակումբները ֆինանսական լուրջ կորուստներ կկրեն։

Աղբյուրը նշում է, որ ակումբները հեռուստատեսային հեռարձակումներից ստացվող եկամուտից կկորցնեն 549 միլիոն, բաժանորդագրային վճարներից՝ 88 միլիոն, իսկ տոմսերի վաճառքից՝ 41,4 միլիոն եվրո։

Իսկ, եթե ակումբները վերսկսեն հանդիպումները, սակայն առանց հանդիսականների, ապա Լա Լիգայում հանդես եկող թիմերը կունենան նախատեսվածից 117 միլիոն եվրոյով քիչ, իսկ սեգունդայի թիմերը՝ 12,5 միլիոն եվրոյով քիչ եկամուտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ