Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին։
Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։
Իսպանիայում հուլիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,971,124 դեպք, որից 3,648,438-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 81,020 դեպք է գրանցվել։ Փաստացի բուժվում է 241,666 մարդ։
